Աշխարհ
21:00 25/02/2020

Օսման Կավալային 2.5 տարի պահել են բանտում անհիմն պնդումներով․ Փայլան

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Օսման Կավալայի հետ կապված դատարանի վերջին հայտարարության մասին, ըստ որի՝ Օսման Կավալայի դեմ որևէ ապացույց չկա։

Կարո Փայլանը գրել է. «Անհիմն պնդումներով Օսման Կավալային 2.5 տարի պահել են բանտում, իսկ հիմա առանց ամաչել հայտնում են, թե ապացույց չի գտնվել։ Դա պարզ էր հենց առաջին օրվանից։ Իսկ Օսման Կավալայի դեմ հունիսի 15–ի հեղաշրջման գործով ապացույց կա՞։ Չկա։ Երանի ամոթի զգացումն այդքան կորցրած չլինեիք»։

Նշենք, որ «Գեզի այգու» գործով դատավարությանը Օսման Կավալան ազատ էր արձակվել, սակայն անմիջապես դահլիճում ձերբակալվել էր 2016-ի հեղաշրջման գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Կավալան հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նրան պատկանող տպարանում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր, իսկ «Ջեզաիր» կոչվող նրա ռեստորանում կազմակերպվել են նույն թեմայով քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ