Հուլիսի 12-ին Հայաստանի միգրացիոն ծառայությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգն օտարերկրացիների համար։
«2022 թ-ի հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգն օտարերկրացիների համար:
Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացված է թույլտվության տրամադրման ողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը:
Նշվում է, որ փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալները թվայնացված են, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է՝ դրանք համակարգ վերբեռնելու միջոցով:
Դյուրացված է վարչարարությունը, ընթացակարգը պարզեցված է:
Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայում գործող երկու ամսվա փոխարեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

