fbpx
Քաղաքականություն

Ո՞վ է ծախել Շուշին. լրատվամիջոցները կոնտեքստից կտրում են վարչապետի խոսքը

Այսօր ԱԺ-ում  ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շուշին, նա ասել է.

«Ո՞վ է ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են, ծախել են 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին։ Եթե պետք էր, ուրեմն ինչո՞ւ էր այդ վիճակում, մեզ ազատագրված տարածքները եթե պետք էին, ինչո՞ւ էին այդ վիճակում։ Կամ ասում են՝ Արցախի նախագահի երդմնակալությունը ինչու արեցին Շուշիում։ Այսինքն 30 տարի էլիտան համարել է, որ Շուշին հայկական քաղաք է ու պարզվում է՝ Արցախի նախագահը իրավունք չունի միջոցառում անի։ Այ էդտեղ է հանձնվել Շուշին»։

Վարչապետի Շուշի մասին այս հայտարարությունը լուսաբանել են բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն վերնագիր են ընտրել այն հատվածը, որտեղ վարչապետը ասում է` «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»:

Առաջին հայցքից սովորական թվացող այս վերնագիրը չի համապատասխանում իրականությանը, չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ասելիքի իմաստը և կտրված է կոնտեքստից:

Հաստատապես կարելի է ասել, որ լրատվամիջոցները մանիպուլացնում են հասարակությանը և կարծիք է ստեղծվում, որ Շուշին հանձնել են, որովհետև այն դժբախտ և դժգույն քաղաք է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ