fbpx
Սպորտ

Ամերիկայի գավաթ․ հայտնի են մրցաշարի լավագույն խաղացողների անունները

Երեկ՝ հուլիսի 7-ին ավարտին մոտեցավ Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ հանդիպման ժամանակ ուժերը չափեցին Բրազիլիայի և Պերուի հավաքականները։ Բրազիլացիները 3-1 հաշվով հաղթեցին ու պատմության մեջ 9-րդ անգամ դարձան գավաթակիր։

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը, ով այս տիտղոսի շնորհիվ սահմանեց համաշխարհային ռեկորդ։ Խաղարկության ընթացքում Ալվեսը մասնակցել է 6 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Լավագույն դարպասապահի տիտղոսը բաժին հասավ բրազիլացիների դարպասապահ Ալիսոնին, ով ամբողջ մրցման ընթացքում բաց է թողել ընդամենը 1 գոլ, այն էլ 11-մետրանոցից։

Դե, իսկ եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էվերտոնը, ով խաղի ընթացքում բացեց հանդիպման հաշիվը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ