Սպորտ

Ո՞վ է լինելու Սուպերլիգայի նախագահը

Մինչ այս արդեն հայտնի է դարձել, որ եվրոպական 12 ակումբներ՝ Եվրոպայի Սուպերլիգա ստեղծելու մասին հայտարարություն են տարածել։

Կա կարծիք, որ նոր մրցաշարի նախագահ է դառնալու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով Սուպերլիգան հիմնող 12 ակումբներից մեկն է։

Այն, որ Պերեսն է լինելու նախագահը, պնդում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ փոխնախագահներն են լինելու «Լիվերպուլի» ներկայացուցիչ Ջոն Հենրին, «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչ Ջել Գլեյզերը և «Արսենալի» ներկայացուցիչ Սթեն Կրոնկեն։

Հիշեցնենք, որ Սուպերլիգային մասնակցելու են 20 ակումբներ, որոնցից 15-ը՝ հիմնադիր-ակումբներն են, մնացած 5-ը կորակավորվեն նախորդ մրցաշրջանի արդյունքներով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ