fbpx
Սպորտ

Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը, ֆուտբոլի իր տեսակետը․ Բուսկետս

Լա Լիգայի 20-րդ տուրի խաղում «Գրանադային» հաղթելուց հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Դա տնօրենների խորհրդի որոշում էր: Ով էլ որ գալիս է, մենք հույս ունենք դրական փոփոխությունների: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը, ֆուտբոլի իր տեսակետը»,-ասել է նա:

Ֆուտբոլիստն անկեղծացել է, որ իրենք հիացած էին այն ամենով, ինչ արել է Էռնեստոն։

«Նույն զգացումները նաև Սետյենի հետ է»,-հավելել է նա։

Կիսապաշտպանը վստահեցրել է, որ այս մրցաշրջանում իրենք կարող են նվաճել բոլոր տիտղոսները։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ