fbpx
Աշխարհ

Ով ինչ ցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է սիրիական հարցին` ասելով. «Ով ինչ ցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի»:

Ըստ Hurriyet-ի` ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերի դուրսբերման որոշման վերաբերյալ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանն այդ որոշման նկատմամբ զգուշավոր դիրքորոշում է որդեգրել: Ըստ նրա` ամենաողջամիտ լուծումը կլինի սիրիական Մանբիջի շրջանում ճանապարհային քարտեզի կիրառումը:

«Ո՞վ է Մանբիջում Ժողովրդական  ինքնապաշտպանական ջոկատներին փոխարինելու: Այս հարցերը քննարկել ենք ԱՄՆ-ի հետ»,- ասել է Չավուշօղլուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ