fbpx
Սպորտ

Ֆորմուլա 1. ո՞վ կփոխարինի Բոթասին Մերսեդեսի թիմում

Sky Sports-ի վերլուծաբան Մարտին Բրենդլը կարծիք է հայտնել, որ Էստեբան Օկոնը կդառնա Լուիս Հեմիլթոնի նոր գործընկերը «Մերսեդեսի» կազմում։ Վալտերի Բոթասը հայտնվել է մեծ ճնշման տակ ու ԶԼՄ-ները ակտիվ քննարկում են նրա հավանական հեռացումը այս մրցաշրջանի ավարտին։

«Մենք նորությունների ենք սպասում․ կպահպանի «Մերսեդեսում» իր տեղը Բոթասը, թե դա կստանա Էստեբան Օկոնը։ Մեծ փոփոխություններ ձմռանը չեն սպասվում։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ կանեն, բայց եթե ես պետք է ենթադրություն անեմ, ապա կասեմ, որ նրանք կվերցնեն Օկոնին», – ասել է Բրենդլը Sky Sports-ին տված հարցազրույցում։

Ընթացող մրցաշրջանում անհատական հաշվում Բոթասն ունի 188 միավոր։ Առաջատարը Հեմիլթոնն է, ով իր ակտիվում ունի 250 միավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ