Սպորտ

Ո՞վ կզբաղեցնի ձախ պաշտպանի դիրքը Վալենսիայի դեմ խաղում

Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Հանդիպման միակ վատ բանը, որ տեղի ունեցավ «արքայական» ակումբի հետ, Ֆերլան Մենդիի կարմիր քարտն էր։

Սա նշանակում է, որ «Վալենսիայի» դեմ խաղում «Ռեալ»-ի ձախ պաշտպաններից ոչ մեկը տեղում չի լինի։ Մարսելոն վնասվածք ունի, իսկ Մենդին որակազրկված է։

Ինչպես փոխանցում է Marca-ն, Զինեդին Զիդանը Լա լիգայի 17-րդ տուրի «Վալենսիայի» հետ խաղում ձախ պաշտպանի դիրքում կօգտագործի Էդեր Միլիտաոյին։

«Էսպանյոլի» դեմ խաղում ևս Միլիտաոն մի քանի րոպե անցկացրեց դաշում՝ որպես ձախ պաշտպան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ