fbpx
Աշխարհ
16:30 15/10/2019

Ով ուզում է օգնել քրդերին, թող անի դա, թեկուզ ՌԴ-ն կամ Նապոլեոն Բոնապարտը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ հիմնականում հանել է իր զորքը Սիրիայի հյուսիսից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակից հետո: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող օգնել քրդերին, որովհետև ԱՄՆ-ի զորքերը դեպքի վայրից 7000 մղոն հեռավորության վրա են:

«Ցանկացած մեկը, ով ցանկանում է օգնել Սիրիային քրդերին պաշտպանելու գործում, կարող է զբաղվել դրանով: Թեկուզ Ռուսաստանը, թեկուզ Չինաստանը, թեկուզ Նապոլոն Բոնապարտը»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ