fbpx
Աշխարհ

Սլովակիան 500 հազար եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ կարիքների համար

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, երկկողմ բանակցություններ է վարել Սլովակիայի իր գործընկեր Յուրայ Բլանարի հետ, որոնց ընթացքում հայտնի է դարձել, որ երկիրը 500 հազար եվրո կտրամադրի Ուկրաինայի էներգետիկ կարիքների համար։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինա-սլովակյան օրակարգի առանցքային հարցեր, մասնավորապես, Ուկրաինային հետագա աջակցությունը ռուսական զինված ագրեսիայի համատեքստում, Սլովակիայի մասնակցությունը Խաղաղության բանաձևի իրականացմանը և Խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստմանը։

Նախարարը Սլովակիայի զարգացման երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակում էներգետիկ կարիքների և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար 500 հազար եվրո հատկացնելու որոշման համար երախտագիտություն է հայտնել սլովակական կողմին։

Նշվում է, որ այդ միջոցները նախատեսվում է օգտագործել սլովակյան ընկերություններից մեկից էներգետիկ սարքավորումներ ձեռք բերելու և այն հետագայում Ուկրաինա փոխանցելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ