fbpx
Խորհրդարան

Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները և որքան է պահվել նրանց աշխատավարձերից

«Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ և հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լիագումար նիստերից ամենաշատը՝ 11 անգամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և Նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝9 անգամ բացակայությամբ և 426 հազար 700 դրամ պահումով։

Բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, և աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ