fbpx
Արցախ

Ովքե՞ր են Արցախում քաղաքապետի հաղթած թեկնածուները նախնական արդյունքներով

Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետությունում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

Համաձայն Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ 469 ձայնով Ասկերանի քաղաքապետ է ընտրվել Սամվել Աղաջանյանը:

Հադրութի քաղաքապետ է ընտրվել Վահան Սավադյանը՝ 676 ձայնով:

Մարտակերտի քաղաքապետ է ընտրվել Միշա Գյուրջյանըՙ 945 ձայնով:

Մարտունիի քաղաքապետ է ընտրվել Հայկ Սարգսյանը՝ 1292 ձայնով:

Քարվաճառի քաղաքապետ է ընտրվել Սերգեյ Չիլինգարյանը՝ 210 ձայնով:

Շուշիի քաղաքապետ է ընտրվել Արծվիկ Սարգսյանը՝ 879-ը քվեով:

Բերձորի քաղաքապետ է ընտրվել Նարեկ Ալեքսանյանը՝ 306 ձայնով:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում 7787 ձայնով հաղթել է Դավիթ Սարգսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ