«Բարսելոնան» ներկայացրել է ակումբի հինգ նոր ավագներին։
Կապտանռնագույնների հիմնական ավագը կլինի թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։ Փոխավագներն են պաշտպան Ռոնալ Արաուխոն, հարձակվող Ռաֆինյան և կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը ու Պեդրին։
Նրանք ընտրվել են թիմային քվեարկության արդյունքում։
Նախորդ մրցաշրջանում թիմի հիմնական ավագը Սերժի Ռոբերտոն էր, որն այս ամառ հեռացավ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։