«ՊՍԺ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, թե ովքեր են իր կարծիքով աշխարհի հինգ լավագույն ֆուտբոլիստները:
«Մեսսին, Սուարեսը, Մբապեն, Պոգբան և Ազարը:
Կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնց հետ կցանկանայի խաղալ: Ռոմարիոն դրանցից մեկն է: Ռոնալդուն, չնայած ես նրա հետ խաղացի նրա հրաժեշտի խաղում: Զիդանը և Իբրահիմովիչը»,-ասել է Նեյմարը։ Այս մասին հաղորդում է AS-ը :
Հիշեցնենք նաև, որ «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին խոստովանել էր, որ կցանկանար՝ Նեյմարը վերադառնա կատալոնական ակումբ: