fbpx
Սպորտ
20:00 22/02/2020

Ովքեր են Մեսսիի որդու սիրելի ֆուտբոլիստները

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ իր ավագ որդին՝ Տիագոն, միակն է իր երեք երեխաներից, որը հետաքրքրվում է ֆուտբոլով:

«Տիագոն մշտապես հարցեր է տալիս ֆուտբոլի մասին և հետևում է ամեն ինչին»,-նշել է Մեսսին

Արգենտինացին նշել է, թե ովքեր են Տյագոյի սիրելի ֆուտբոլիստները: Նրանց թվում է Մեսսիի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն:

«Նա շատ է խոսում Լուիս Սուարեսի մասին, որի հետ հիանալի հարաբերություններ ունենք, Գրիզմանի մասին, Արտուրո Վիդալի մասին՝ նրա սանրվածքի պատճառով վերջինիս՝ ակումբ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից: Այլ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից ևս խոսում է, օրինակ՝ Մգապեի, Կրիշտիանուի և Նեյմարի մասին»,- հավելել է ոսկե գնդակի վեցակի դափնեկիրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ