fbpx
Կառավարություն

Ովքեր են WCIT 2019-ի հյուրերի ցուցակում․ Հակոբ Արշակյանը ներկայացրեց ցանկը

Այսօր Կառավարության նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում:

Նախարարը հավելեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ:

Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ կամ համալիրի, կամ «ԴիջիԹեքի», որպեսզի մոտենան, խոսեն, իրենց առաջարկները ներկայացնեն:

Արշակյանը տեղեկացրեց՝ կազմակերպիչները հոգացել են այն մասին, որ համալիրի տարածքից ցուցահանդես ավտոբուս գործի, որ հյուրերը հնարավորություն ունենան ցուցահանդես այցելել:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ շեշտեց, որ պետք է այս առիթը լայնորեն օգտագործել՝ իբր համագործակցության հնարավորությունների ընդլայնման առիթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ