Ովքե՞ր կօգտվեն աջակցության 5-րդ ծրագրից

Միացեք մեզ՝
20200421_204856 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում է կատարել։ Վարչապետը նշել է, որ 5-րդ ծրագրի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն ենք տրամադրում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառում հաստատելու մասին։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգ

-թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
-շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
-շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,
-օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
-հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2840393789415424/?__xts__[0]=68.ARDayB2rTHU-eix4xDzUNO3z8wIsBmlBF30VG-lWzFP79iBJnDkOLm-XqdYO7KXhEMOMkywCptQ315XeBIBIeY0u_VBwZSyt-X0Edi6rY5qyKfBr8s8QSQYvB3UcKw5VEmaleYixS_1kZmj6TirKJ8Scc3Q09EL0QRKca2KSOIJmmJ9Dh8evDawwkbB0xjXExyVDxKa8xRpBij6HOi6lyj2VbxknvkV0HYW67Bx7ZLwxKthAwaunwguyNmstV7uvT7rchodgs1tLHmKx7mMxeYXFpHyfyj-KxRCKDQDy4WuW03Ug2RA46KpxjkYimemL8_Kp8uMivizFjjjtotJKW1aPzPlikjaSrlewZf53&__tn__=-R

 

Ամենաթարմ