Սպորտ
23:50 03/04/2020

Օզբիլիսը պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել ձեռք բերել Էդվին վան դեր Սարի մարզաշապիկը

Երևանի «Փյունիկ» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել․

Լուսանկարում ֆուրբոլիստը  ձեռքում պահում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարի մարզաշապիկը։

Արասը գրել է, թե ինչպես է այն ձեռք բերել․

«2001 թ-ի մայիսի 11-ին «Ֆիորենտինա»-«Յուվենտուս» խաղից հետո Էդվին վան դեր Սարը մոտեցավ մեզ՝ Այաքսի պատանեկան թիմին և նետեց իր մարզաշապիկը մեր ուղղությամբ, և ինձ հաջողվեց բռնել այն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ