Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կարող է շարունակել Երևանի «Արարատում»: Այս մասին հայտնի է դարձել Sport24-ին:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը:
«Որևէ տեղեկություն լինելու դեպքում, հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,- ասում են ակումբի մամուլի քարտուղարությունից: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանն Օզբիլիսը սկսել է «Վիլլեմ II»-ում: Ապրիլին կիսապաշտպանը հրաժարվեց փոխարինման դուրս գալ Հոլանդիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ֆորտունայի» հետ խաղում (3:2), ինչից հետո հոլանդական ակումբը խզեց նրա հետ վարձակալական պայմանագիրը:
«Վիլլեմ II»-ի կազմում անցկացրած 17 խաղում նա 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
