fbpx
Սպորտ

Օզիլը Արսենալում կմնա մինչև պայմանագրի ավարտը. The Athletic

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ասել է, որ չի պատրաստվում լքել թիմը՝ չնայած «Ֆեներբահչե» հավանական տեղափոխության մասին լուրերին:

«Ես մինչև 2021-ի ամառ պայմանագիր ունեմ ու թիմում կմնամ մինչ այդ պահը:

Երբ ես նոր պայմանագիր էի կնքում, ամեն ինչ մանրակրկիտ մտածել եմ ու ասել, որ կայացնում եմ կարիերայիս ամենակարևոր որոշումներից մեկը:

Ես չէի ուզում մնալ ընդամենը մեկ կամ երկու տարով, ուզում էի երկար ժամանակով ինձ կապել «Արսենալի» հետ, ակումբը նույնպես դա էր ուզում:

Լինում են ծանր ժամանակներ, ինչպես հիմա, բայց փախչելու պատճառ չկա: Ես այդպես չեմ վարվի: Ես կմնամ այստեղ առնվազն մինչև 2021 թվականը», – Օզիլի խոսքերն է փոխանցել The Athletic-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է ընդամենը 2 խաղի: Վերջին երեք խաղերում նա «Արսենալի» հայտացուցակում չի եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ