Աշխարհ

Պաղեստինցի ծայրահեղականները սպառնացել են թույլ չտալ Իսրայելում «Եվրատեսիլի» անցկացումը

Մի քանի օր անց Իսրայելում կայանալու է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Սակայն Պաղեստինի ծայրահեղական խմբերից մեկը խոստացել է խոչընդոտել մրցույթի անցկացումը։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։

«Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը խոստացել է խոչընդոտել ցանկացած իրադարձության անցկացում, որը դեմ կլինի իրենց դիրքորոշումներին։

Այս օրերին պաղեստինյան կողմից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, զոհվել են մարդիկ։ Սակայն Իսրայելի իշխանությունները կազմակերպիչներին վստահեցրել են, որ մարտական գործողությունները չեն խոչընդոտի մրցույթի պատշաճ անցկացմանը։

Այժմ պատվիրակությունները ժամանում են Իսրայել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ