Աշխարհ
17:00 29/01/2020

Պաղեստինում բախումներ են տեղի ունեցել իսրայեցի զինվորականների հետ․ պատճառը «դարի գործարքն» է

Պաղեստինում՝ Հորդանան գետի արևմտյան ափին, Իսրայելի բանակի զինծառայողների հետ բախումներ են տեղի ունեցել: Հայտնի է նվազագույնը 22 տուժածի մասին։ Այս մասին հաղորդում է Maan գործակալությունը:

Լրագրողները հայտնում են, որ Ալ Ազարիա քաղաքում 12 մարդ բուժօգնության է դիմել: Նրանցից մեծ մասը դժգոհել է շնչառության հետ կապված խնդիրներից, քանի որ զինվորներն արցունքաբեր գազ են կիրառել: Պաղեստինյան Կարմիր մահիկի տվալներով՝ 2 մարդ հոսպիտալացվել է: Եվս 10 մարդ վիրավորում է ստացել Էլ Բիրա քաղաքում, նրանց կեսը տուժել է ռեզինե փամփուշտներից:

Նշվում է, որ իսրայելցի զինծառայողների հետ բախումներ են տեղի ունեցել Հորդանանի արևմտյան ափի ևս 2 բնակավայրերում, որտեղ 100 պաղեստինցի է դուրս եկել փողոց՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկած «դարի գործարքի»:

Հիշեցնենք, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերձավորարևելյան կարգավորման հարցով «դարի գործարքը» դավադրություն է անվանել:

«Երուսաղեմը չի վաճառվում, և ձեր դավադրությունը չի ստացվելու… Մենք թույլ չենք տա արհամարհել պաղեստինյան ժողովրդի պատմական իրավունքները»,- ասել է Աբասը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ