fbpx
Աշխարհ

Պաղեստնիը խզում է հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ

Տեղեկացրել եմ ԱՄՆ-ին և Իսրայելին «դարի գործարք» ծրագրի ֆոնին նրանց հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը։

«Մենք երկու նամակ ենք ուղարկել․ մեկը Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին։ Նամակներն այն մասին են, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կապված նախկինում ստորագրված համաձայնագրերի և միջազգային իրավունքի՝ նրանց կողմից խախտման հետ»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդը ՝Կահիրեում անցկացվող արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստին, որը նվիրված է արաբական երկրների՝ «դարի գործարքին» արձագանքների քննարկմանը:

Աբբասի խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի կարող բարեկամ համարվել Պաղեստինի համար:

Միևնույն ժամանակ Աբբասը նշել է, որ ինքը նախկինում տեղեկացրել էր ԱՄՆ նախագահին Պաղեստինը ապակայունացված պետություն դարձնելու մտադրության մասին, չնայած որոշ խմբակցություններ դեմ են նրա այդ գաղափարին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ