Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրություններ է հրապարակել ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաններին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու հրապարակել ֆրանսիական կազմակերպության արձանագրությունները:
Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ
– Լեռնային Ղարաբաղի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտարվել է իր տներից, գյուղերից և եկեղեցիներից։
- Անկախության 30-ամյակի միջոցառմանը ԶՈՒ ստորաբաժանումները քայլերթ կիրականացնեն
- Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի
– Հայ ժողովուրդը իր արյան գնով ձեռք է բերել խաղաղ ու ազատ ապրելու իրավունք:
– Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն։
– Կազմակերպությունը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղին վերադարձվի իր ողջ պատմական տարածքը` ապահով սահմաններով։
– Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։