fbpx
Ժամանց

Սերժ Թանկյանը Մարկ Մարթելից պահանջել է չեղարկել Բքավում կայանալիք համերգը

Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջի Stories բաժնում հրապարակում է արել՝ Մարկ Մարթելից պահանջելով չեղարկել Բաքվում կայանալիք իր համերգը:

Թանկյանը հրապարակել է երգչի համերգի մասին տվյալները՝ մակագրելով. «Խնդրում եմ չեղարկիր քո շոուն Ադրբեջանում և մի մասնակցիր քրիստոնյա հայերին սպանող նավթպետական բռնապետության «սպիտակեցման» փորձերին»:

Մարկ Մարթելը ծնունդով Մոնրեալից է. քրիստոնեական ռոք երգերի կատարող, Queen խմբի երգերի մեկնաբան, ով 2022 թվականի աշնանը շրջագայություն կունենա`նվիրված հայտնի ռոք խմբին:

Այս ամիս մի քանի երգիչներ չեղարկել են Բաքվի իրենց համերգները`Սյունիքում ընթացած պատերազմական գործողությունների ֆոնին աջակցություն հայտնելով հայերին ու Հայաստանին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ