Աշխարհ

Պահանջելու եմ կառավարության հրաժարականը․ Լիբանանի հայ նախարար

Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով ազգությամբ հայ նախարար Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է երկրի կառավարության հրաժարականը։


Այս մասին հայտնում է Lebanon Debate-ը։

Ըստ աղբյուրի՝ Օհանյանը նշել է, որ հրաժարականի պահանջը ներկայացնելու է Կառավարության առաջիկա նիստում։

Նշվում է, որ պահանջը կապված է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի ու դրա հետևանքների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ