Մշակույթ

Ազգային ժառանգության որոշ կոթողների անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլեր․ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մշակութային ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքը բնորոշում է մեզ։

Գործընկերներիս հետ քննարկել ենք մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերը:

Ազգային ժառանգության կոթողների, որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում:

Հետևյալ խնդիրը լուծելու համար որոշվեց որդեգրել՝ պետական իշխանություն – ՏԻՄ – Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցության աշխատանքային ձևաչափը:

Կարճ ժամանակում ճիշտ կառավարման պլանի ներդրմամբ պետք է հասնենք այնպիսի ստանդարտների, որը ոչ միայն կլուծի կոթողների պահպանության հարցը, այլև նոր լույսով կներկայացնի դրանք թե հայաստանյան և թե արտասահմանյան զբոսաշրջիկներին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ