fbpx
Սպորտ

Պահանջում ենք բացատրություն Մոուրինյուից․ Յոհան Հենքես

«Ռոմայի» կիսապաշտպան Ռիկ Կարսդորպի գործակալ Յոհան Հենքեսը բացատրություն է պահանջել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուից այն բանից հետո, երբ նա բացահայտ մեղադրել է խաղացողին թիմի` միավորներ կորցնելու մեջ։

Մոուրինյուն զայրացած էր այն բանից հետո, երբ իր թիմը բաց թողեց հաղթանակը Ա Սերիայի 14-րդ տուրում «Սասուոլոյի» դեմ խաղում: Հետխաղյա հարցազրույցում պորտուգալացին ասել է, որ իր թիմի ֆուտբոլիստն աչքի է ընկել ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքով: Մոուրինյուն նաև ասել է, որ նա պետք է հունվարին նոր ակումբ փնտրի: Մոուրինյուն ֆուտբոլիստի անունը չի նշել, բայց շատերը մատնանշել են Կարսդորպին, իբր մարզիչը նկատի է ունեցել հենց նրան:

Ամբողջ թիմի ջանքերը հօդս ցնդեց մեկ ոչ պրոֆեսիոնալ խաղացողի պատճառով․ Մոուրինյու

«Ես զարմացած եմ Մոուրինյուի մեկնաբանություններից։ Պահանջում ենք բացատրություն։ Մենք նաև ապշած ենք, որ բոլորը մատնացույց են անում Ռիկին, իսկ Մոուրինյուն կամ ակումբը չեն նշում նրա անունը: Ակումբից բացատրություն ենք պահանջում, թե ինչ է ասել մարզիչը և ինչպես է դա արել։ Չի կարելի այդպես վարվել մի խաղացողի հետ, ով 5 տարի եղել է «Ռոմայում»,- մեջբերում է Հենքեսին Tuttomercatoweb-ը:

Կարսդորպը փոխարինման դուրս եկավ ուշացումով, իսկ քիչ անց Անդրեա Պինամոնտին հավասարեցրեց խաղի հաշիվը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ