fbpx
Տեսանյութեր

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման խախտումներ չեն եղել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը հերթական ճեպազրույցի ընթացքում  ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կենտրոնի ղեկավարի տեղակալ գնդապետ Դմիտրի Պերեպելկինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից խնդիրների կատարումը։ Հրադադարի ռեժիմի պահպանման խախտումներ չեն եղել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

«Այսօրվա դրությամբ՝ արդեն վերադարձել է 49 461 մարդ: Ռուս ինժեներական խմբերը մաքրում են տարածքը չպայթած արկերից: Մինչ օրս ստուգվել է 751 շենք, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ: Մաքրվել է ավելի քան 200 կմ ճանապարհ, 529 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 23 406 պայթյունավտանգ առարկա»,- նշել է նա։

Համագործակցելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ՝ Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը իրականացնում են որոնողական և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման աշխատանքներ:

Խաղաղապահ գործողության գոտում շարունակվում է ավտոշարասյուններ ուղեկցելու խնդրի կատարումը: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է Ադրբեջանի զինված ուժերի 7 ավտոշարասյուների անվտանգ անցումը, այդ թվում՝ 3 շարասյուն շինանյութերով՝ Լաչինի միջանցքով և Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի հատվածով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ