fbpx
Աշխարհ

Պահպանողական կուսակցությունը Մեյին անվստահություն հայտնելու քվեարկություն է նախաձեռնել

Պահպանողական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ անվստահություն հայտնելու քվեարկություն է սկսել: Նրանք արդեն հավաքել են նման քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ 48 ստորագրությունները:

Ըստ այդմ այսօր՝ Գրինվիչի ժամանակով ժամը 18.20-ին (Երևանի ժամանակով ժամը 22.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում) կանցկացվի քվեարոկությունը, որի արդյունքում եթե պահպանողականների մեծ մասը անվստահություն հայտնի, ապա Թերեզա Մեյը ստիպված կլինի հեռանալ և´ Պահպանողական կուսակցության լիդերի, և´ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից:

Թերեզա Մեյի նկատմամբ այս անվստահությունը մեծացավ հատկապես «Բրեքզիթի» հարցով մեծ բարդությունների պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ