fbpx
Զինված Ուժեր

Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն․ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:

Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է:
ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին»:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3288607217842082?__cft__%5B0%5D=AZWWF0vRiNnRGt5kNULBBn0PLIwE6f_d-Z6LPAk5m_xLKQzLi1F8n0tMsFeuFHZIsYhbJNwOeHiNvGwYDKbfTsgX-ZRSpB34smGmwnIeYf4-7McFbO1vGEPMh3Ha7YbCH1A&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ