La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի տրանսֆերը։ ՊՍԺ-ն կիսապաշտպանի ծառայությունների համար պատրաստ է վճարել 22 միլիոն եվրո։
Նշենք, որ միլանյան ակումբը մեկ անգամ մերժել էր ՊՍԺ-ի առաջարկը, սակայն, փարիզյան ակումբը ևս մեկ փորձ կկատարի:
Հիշեցնենք, որ նրա ծառայություններով անձամբ հետաքրքված է ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն:
