ՊՍԺ-ն Ինտերից գնել է Իկարդիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

icardi-2-1200×675 (1)

Ամենադիտվածներ

ՊՍԺ-ն հայտարարություն է տարածել հարձակվող Մաուրո Իկարդիին գնելու մասին:

Արգենտինացին ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ստորագրել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի  տարեկան աշխատավարձը նախատեսվում է 8 միլիոն եվրո՝ դրան ավելացրած բոնուսներ: Նշված է  ՊՍԺ-ի պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ը գնել է Իկարդիին 50 միլիոն եվրոյի դիմաց, դրան ավելացրած 8 միլիոն բոնուս։

Ժամանակից շուտ ավարտված Լիգա 1-ի մրցաշրջանում Իկարդին անցկացրել է 20 հանդիպում, խփել է 12 գոլ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: Բոլոր մրցաշարերի անցկացրած 31 խաղերում  դարձել է 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեզինակ:

Իկարդին «Ինտերի» կազմում մասնակցել է 219 հանդիպման և դարձել է  124 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ:

Միլանյան ակումբում 27-ամյա հարձակվողը գավաթներ չի նվաճել: ՊՍԺ-ում նա դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Ամենաթարմ