fbpx
Հասարակություն

Ժամանակավորապես փակ է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը

Հունիսի 20-ի ժամը 09։00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից

Նշվում է, որ ժամը 10։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը:

Իսկ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ