fbpx
Հասարակություն

Հայաստանում որոշ ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է», – ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Ինչ վերաբերվում է Լարսին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ