fbpx
Զինված Ուժեր

Հին Թաղերում ու Խծաբերդում շրջափակման մեջ մնացած զինվորների հարազատները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը

Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ծնողները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյից մի խումբ հայ զինծառայողներ, ովքեր գտնվում էին վերոնշված վայրերում, կապի միջոցներից զրկված են ու անհայտ է նրանց վիճակը։

Զինծառայողների հարազատները հայտնել են, որ իրենց ակցիան քաղաքական չէ ու նրանք պահանջում են ստույգ տեղեկություն տրամադրել իրենց հարազատների վերաբերյալ ու նրանց րոպե առաջ վերադարձնել։

Ակցիա իրականացնողները նշել են, որ իրենցից շատերը տեղյակ չեն, թե ինչ կարգավիճակում են իրենց հարազատ զինծառայողները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ