Պակիստանի բանակից հայտնել են, որ Հնդկաստանի օդանավերը խախտել են «վերահսկողության գիծը»

Հրապարակող՝

f5c74e58f46367_5c74e58f463a5.thumb

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի օդանավերը Քաշմիրում խախտել են «վերահսկողության գիծը», սակայն Պակիստանի ՌՕՈՒ կողմից պատասխանից հետո հետ են վերադարձել, հայտարարել է Պակիստանի Զինված ուժերի ներկայացուցիչ Ասիֆ Գաֆուրը:

«Հնդկաստանի ռազմական օդանավերը խախտել են «վերահսկողության գիծը»: Պակիստանի օդային ուժերն անմիջապես արձագանքել են: Հնդկական օդանավերը հետ են վերադարձել»,- նշել է Գաֆուրը Twitter-ում:

Ըստ պաշտոնյայի՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Միաժամանակ, Reuters գործակալությունն ավելի ուշ հայտնել է, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը «տեղեկություններ չունի» պակիստանյան ՌՕՈՒ-ի կողմից «վերահսկողության գիծը» հատելու մասին:

 

Ամենաթարմ