fbpx
Աշխարհ

Պակիստանում տասնյակ մարդիկ են մահացել ձյան առատ տեղումների պատճառով

Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում և Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետևանքով: Այս մասին հաղորդում է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնատար անձանց:

Ավելի վաղ հայտնի էր դաձել 14 զոհվածի մասին։

Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ է զոհվել Բելուջստանի նահանգում, երեքը՝ Փենջաբում ու ևս մեկ մարդ՝ Սինդում: Նաև նշվում է, որ 15 մարդ ձյան տեղումների ու հորդառատ անձրևների զոհ է դարձել Ազադ Քաշմիրի տարածաշրջանում, տարածք, որը վերահսկում է Պակիստանը:

Նշվում է, որ Բելուջստանի նահանգի յոթ շրջանում, որոնք խիստ տուժել են ձնատեղումից ու անձրևներից, հայտարարված է արտակարգ դրություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ