Պակիստանի վարչապետ Իմրան Հանը, Հնդկաստանի միջև առաջացած լարվածությունը նվազեցնելու համար զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. – հաղորդում է թուրքական sabah.com.tr կայքը:
Հնդկաստանի միջև առաջացած լարվածության թեմայով խորհրդարանում կայացած համատեղ նիստի ժամանակ, Հանը սենատորներին հայտնել է. «Մեր բարեկամների հետ խորհրդակցելու ենք և խնդրելու ենք լարվածության նվազեցման հարցում դերակատարում ունենալ: Այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահին եմ զանգահարել»:
Նշենք, որ օրեր առաջ պակիստանյան կործանիչը խոցվել էր Հնդկաստանի օդուժի կողմից ինչին հետևել էլ երկուստեք ռազմական գործողություններ, որոնք շարունակվում են առ այսօր: