Աշխարհ
14:28 13/03/2020

Փակվել է Դիսնեյլենդը և մի շարք զվարճանքի կենտրոններ

Չնայած նրան, որ Կալիֆորնիայի Անհայմե քաղաքում տեղակայված ընկերություններից ոչ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն կորոնավիրուսի պատճառով շաբաթ օրվանից սկսած մինչև ամսվա վերջ փակվելու են «Դիսնեյլենդ» և «Կալիֆորնիա Ըդվենչեր» զվարճանքի կենտրոնները։

«Յունիվերսալ Ստուդիոս» պարկը, որը պատկանում է Comcast Corp-ին, շաբաթ օրը կփակվի և սպասվում է, որ կվերաբացվի մարտի 28-ին, հայտնում են ընկերությունում:

Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը խորհուրդ էր տվել զերծ մնալ 250 մարդուց ավել հավաքներից` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, որից արդեն ավելի քան 30 մարդ է մահացել Միացյալ Նահանգներում:

Disney ընկերությունը որոշել է փակել Հարավային Կալիֆորնիայի իր երկու կենտրոնները նահանգապետի հայտարարությունից հետո և «մեր հյուրերի և աշխատակիցների շահերից ելնելով», նշվում է հայտարարության մեջ

Հիշեցնենք, որ ընկերությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով փակել են իրենց զվարճանքի կենտրոնները Շանհայում, Հոնկոնգում և Տոկիոյում: Փարիզի և Ֆլորիդայի կենտրոնները դեռ գործում են. ընկերությունը չի հաղորդել դրանց փակման պլանների մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ