fbpx
Հասարակություն
11:16 16/03/2020

Փակվելու է «Մեկ պատուհան» գրասենյակը. Երևանի քաղաքապետարան

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Երևանի քաղաքապետարանը մարտի 17-ից փակելու է «Մեկ պատուհան» գրասենյակը։

«Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։
Կչեղարկվի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին՝ բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։
Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։

Դիմումների համար՝ հետևալ հղումով:
Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր»,- գրել է քաղաքապետարանը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ