fbpx
Աշխարհ

Պան Գի Մունը զգուշացրել է միջուկային համաձայնագրի շուրջ վտանգի մասին

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջուկային տերություններին լուրջ վերաբերվել զինաթափման հարցին: Նա նախազգուշացրել է իրական վտանգի մասին, որ սպառազինությունների միջազգային վերահսկողության շուրջ տասնամյակներ տևած աշխատանքը կարող է ձախողվել։ Այս մասին հայտնում է AFP-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դուրս գալը Իրանի հետ միջուկային գործարքից սխալ ազդանշան է ուղարկում Հյուսիսային Կորեային:

«Գոյություն ունի նաև իրական վտանգ, որ սպառազինությունների և միջուկային զենքը չտարածելու շուրջ վերահսկողության գործողությունները, որոնք ստեղծվել էին գերտերությունների դիմադրության տասնամյակների ընթացքում, կարող են ձախողվել քամահրանքի, մեծամտության և սպառնալիքների չհիմնավորված վերլուծության պատճառով»,-նշել է նա:

Պան Գի Մունն ասել է, որ Խորհրդի հինգ հիմնական անդամներ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատասխանատու են զինաթափման հարցում առաջընթացի համար:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախկին նախարար Պան Գի Մունը հեռացել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնից 2016 թվականի դեկտեմբերին և անմիջապես միացել «Ավագներ» նախկին համաշխարհային առաջնորդների միջազգային կազմակերպությանը, որը հիմնադրվել է Նելսոն Մանդելայի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ