fbpx
Իրավական
16:20 19/11/2019

Պանսիոնատը սեփականաշնորհելու ու այն Եվրոպական համալսարանին հանձնելու դեպքով քրգործ չի քննվում․ ՔԿ

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհելու և այն Եվրոպական համալսարանի սեփականությունը դարձնելու դեպքի առթիվ քրեական գործ չի քննվում:

Հետևաբար՝ թերթի հրապարակումն այդ մասին իրականությանը չի համապատասխանում:

Գրում է ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ