Պապարացիները ֆիքսել են 27-ամյա հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկուն Մալիբուի լողափին: Մոդելն այնտեղ հանգստանում էր իր ընկերուհիների հետ: Նույնիսկ լողափին է Էմիլին պճնված, սակայն, այդուհանդերձ, նա չի անցել ողջամտության սահմանը:
Նրա երկրպագուները նշում են, որ շատ են գնահատում պապարացիների լուսանկարները, քանի որ վստահ են, որ դրանբք ֆոտոշոփի ենթարկված չեն: Դատելով այս լուսանկարներից՝ մոդելը թաքցնելու ոչինչ չունի և ունի հիանալի կազմվածք:
Երկրպագուները խոստովանել են, որ աղջկա լողազգեստը նրա սեփական Inamorata ապրանքանիշի է, որը հաջողությամբ մեկնարկել է 2017-ի նոյեմբերին: Սակայն Էմիլին որոշակի խնդիրների է այստեղ բախվել: Վաճառքից անմիջապես հետո դիզայներ Լիզա Մարիա Ֆերնանդեսը մեղադրել է նրան «գրագողության» մեջ: Սակայն նա պարտվել է գործը, իսկ Էմիլին շարունակել է իր բիզնեսը:
