Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տուգանել է 100 հազար դրամով՝ կապված նրա՝ ՔՊ վարչության նախագահ լինելու ընթացքում թույլ տրված վարչական իրավախախտման հետ, նշված է հանձնաժողովի հրապարակած որոշման տեքստում:
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2022-ին Սուրեն Պապիկյանի կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ բոլոր դրամական վճարումներն անկանխիկ հաշվարկով կատարելու պահանջը և կուսակցության քարտային հաշվից կատարվել է 11 մլն 387 հազար դրամով կանխիկացումներ։