fbpx
Քաղաքականություն

Փափկասուն փաստաբանն աղմուկ է բարձրացրել, երբ ՔՊ վարչապետի թեկնածուն ընդամենը կոչ է արել մարդկանց իրացնել իրենց սահմանադրական իրավունքը

Արայիկ Հարությունյանը գրել է.

2016 թվականին Սասուն Միքայելյանի վստահված անձն էի քաղաքապետի ընտրություններում հենց մրցակցի թաղում: Ամենամեծ ընտրատեղամասերից մեկն էր, ու ընտրողների մեծ մասին ուղղորդում էին: Մի պահ արձանագրեցի, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունի, քանի որ ընտրատեղամասում մեծ թվով քվեարկողներ հայտնվեցին, ու էդ պահին ուղղորդումները չեզոքացնելու համար բարձրաձայն ասացի՝ սիրելի քաղաքացիներ, ընտրությունը փակ գաղտնի է, քվեախցում ոչ ոք չի կարող իմանալ ձեր քվեարկության մասին: Տեղամասային հանձնաժողովի նախագահը, զգալով վտանգ, որ քաղաքացիների վրա իրենց ճնշումները թուլանում են, ինձ հեռացրեց տեղամասից՝թեկնածուներից մեկի օգտին ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ անելու համար

Հիմա փափկասուն փաստաբանն աղմուկ է բարձրացրել այն բանից հետո, երբ ՔՊ վարչապետի թեկնածուն ընդամենը կոչ է արել մարդկանց իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, մասնակցել ընտրություններին, քանի որ դա կարևոր է երկրում ժողովրդավարության կայացման համար: Ու Հրազդանի տեղամասային հանձնաժողովի հոգեզավակները կրկին ժողովրդավարության մասին խոսելը համարում են ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ:

Ձեր գործը մարդ ԿՐԵԼՆ է ու «տասովկա» անելն է, դրանով զբաղվեք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ