fbpx
Աշխարհ

Պարագվայում բողոքի ակցիաներից հետո նախագահը խնդրել է նախարարներին հրաժարական տալ

Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը մտադիր է Կառավարությունում փոփոխություններ իրականացնել ու խնդրել է նախարարներին հրաժարական ներկայացնել։

Այս մասին հայտնել է երկրի Կապի և ՏՏ նախարար Մանուել Բրունետին։

Նախագահի խնդրանքը եղել է երկրում հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին, որի ընթացքում նաև բախումներ են եղել ու քաղաքացի է զոհվել։

Բենիտեսը փոփոխությունների մասին պետք է տեղեկացնի մինչև օրվա վերջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ