Հունիսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Երևան քաղաքում (500 քմ, 500 քմ, 4500 քմ, 5000 քմ, 1500 քմ, 1 հա, 2 հա, 1 հա, 300 քմ, 3000 քմ, 1.5 հա, 7 հա, 600 քմ, 2000 քմ խոտածածկ տարածքներ)
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 400 քմ, Դարբնիկ գյուղում՝ 300 քմ և 1 հա, Նոր Կյուրին գյուղում՝ 2000 քմ, Գետափնյա գյուղում՝ 3000 քմ, Արբաթ գյուղում՝ 2000 քմ, Հովտաշատ գյուղում՝ 300 քմ և 2000 քմ
Կոտայքի մարզի Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհին՝ 1000 քմ բուսածածկույթ, Կապուտան գյուղում՝ 600 քմ, Պռոշյան գյուղում՝ 20 հա և 3000 քմ, Քասախ գյուղում՝ մոտ 500 քմ
Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ մոտ 15 հա, Աշտարակ քաղաքում՝ 1 հա, 4000 քմ, 1000 քմ, 300 քմ և 10 հա
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 700 քմ, Փարաքար գյուղում՝ մոտ 700 քմ, Ծաղկալանջ գյուղում՝ մոտ 1 հա, Արևաշատ գյուղում՝ մոտ 2 հա
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

