fbpx
Սպորտ

Պարատիչին խոսել է Պյանիչի Բարսելոնա տեղափոխվելու մասին

«Յուվենթուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին:

Հայտնենք, որ տեղի կունենա փոխանակում և կատալոնացիների կիսապաշտպան Արտուրը կտեղափոխվի «Յուվենթուս»:

Այս կապակցությամբ Պարատիչին հայտնել է, որ իրենք խոսել են  «Բարսելոնայի» հետ:

«Մենք խոսել ենք «Բարսելոնայի» հետ Արտուր-Պյանիչ գործարքի հետ կապված։ Երկու թիմերն էլ հիմա կենտրոնացած են իրենց խաղացանկի վրա, այնպես որ մենք պետք է սպասենք։

Գործարքի կայացումը նաև կախված է խաղացողների ցանկությունից»,- նշել է Պարատիչին:

Այս մասին տեղեկանում ենք Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ